HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջազ նվագախումբը կներկայացնի հայտնի դասական գործերի ջազային տարբերակները

Հայաստանի պետական ջազ նվագախումբը սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում կներկայացնի Jazz Versions of Classical Music խորագրով ջազ երեկոն:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը կկատարի մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումները:

Մասնավորապես, կհնչեն Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի, Պիացոլայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերի ջազային տարբերակները՝  նոր և ինքնատիպ մոտեցմամբ: Նման համերգների ձևաչափն ընդունված և սիրված է ամբողջ աշխարհում:

Այս համերգային երեկոյով կտրվի Հայաստանի պետական ջազ նվագախմբի 2019/2020 համերգաշրջանի մեկնարկը: Ի դեպ, նոր համերգաշրջանը, ինչպես և նախորդները, հարուստ է լինելու բազում անակնկալներով ու ինքնատիպ ծրագրերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter