HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը դիմել է գլխավոր դատախազին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է գլխավոր դատախազին՝ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու և իրավական գնահատական տալու համար: Այս մասին հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ հաղորդագրության՝ 2017 թվականին Կենտրոն վարչական շրջանում Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (ՀՍԾՏԿ) ստեղծելու համար կառավարության կողմից եղել է համապատասխան հանձնարարական՝ Կենտրոն վարչական շրջանում անհատույց օգտագործման իրավունքով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տարածք հատկացնելու վերաբերյալ:

2017 թ.-ին կառավարության N 1436-Ա  որոշման համաձայն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեով 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից չկառուցապատված հողամասը 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ 1,240,423,000 դրամ գնահատված ընդհանուր շուկայական արժեքին հավասար գնով օտարվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել  նախարարությանը:

2019 թ.-ի ապրիլի 25-ից 26-ը Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման օժանդակության առաքելության ընթացքում Համաշխարհային բանկի թիմը նպատակահարմար չի համարել Կենտրոն ՀՍԾՏԿ-ն ստեղծել վերոնշյալ տարածքում։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել նոր տարածք ձեռք բերելու և վերջինիս հետ փոխանակելու նպատակով: Այդ նպատակով կատարվել է անշարժ գույքի անկախ փորձագիտական կազմակերպության կողմից գնահատում և ստացվել համապատասխան գնահատման հաշվետվություն: Ըստ հաշվետվության՝ անշարժ գույքի արժեքը կազմում է 282,700,000 դրամ, իսկ հողի արժեքը 39,000,000 դրամ: Ընդամենը՝ 321,700,00 դրամ:

Համեմատելով ներկայիս արժեքը 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ  գնահատված ընդհանուր շուկայական արժեքի հետ, ըստ նախարարության, ակնհայտ է բացահայտ անհամապատասխանություն, որի ուսումնասիրության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter