HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է «Միջազգային պաշտպանական արդյունաբերության» ցուցահանդես

Սեպտեմբերի 3-4-ը պաշտպանության նախարարության (ՊՆ) պատվիրակությունը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ, այցելել է Լեհաստանի Կյոլցե քաղաքում անցկացվող «Միջազգային պաշտպանական արդյունաբերության» ցուցահանդես։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

27-րդ անգամ անցկացվող «Միջազգային պաշտպանական արդյունաբերության» ցուցահանդեսը Եվրոպայում պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում են ավելի քան 30 երկրների մոտ 700 արտադրողներ։

ՊՆ պատվիրակությունն այցելել է ցուցահանդեսի տարածքում գործող տարբեր ձեռնարկություների տաղավարներ, հանդիպումներ ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերության ոլորտի պատասխանատուների և հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter