Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մարտական դրոշ է հանձնել N զորամասին
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտական դրոշ է հանձնել Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ըստ հաղորդագրության՝ շարահրապարակում անձնակազմի ներկայությամբ կայացած հանդիսությանը գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փաստել է, որ զորամասը մարտական փառահեղ ուղի է անցել և վստահություն հայտնել, որ հետագայում էլ պատվով է կատարելու հայրենիքի սահմանները պաշտպանելու իր առաքելությունը։
Մարտական դրոշը զորամասի հրամանատարին հանձնելուց առաջ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանը և նշել, որ մարտական դրոշը զինվորական պատվի, փառքի ու արիության, հայրենիքին անձնուրաց ծառայելու և այն քաջաբար պաշտպանելու խորհրդանիշ է, որը սրբորեն կպահվի զորամասում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել