HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Google-ն ու YouTube-ը 170 միլիոն դոլար տուգանք կվճարեն երեխաների անձնական տվյալները հավաքելու համար

Google-ն ու YouTube-ը 170 մլն դոլար տուգանք կվճարեն առանց ծնողների համաձայնության երեխաների անձնական տվյալները հավաքելու համար: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային առևտրի հանձնաժողովի (ԴԱՀ) տարածած հաղորդագրությանը:

Երեխաների գաղտնիության պաշտպանության օրենքը խախտելու մեղադրանքները ներկայացրել են ԴԱՀ-ը և Նյու Յորքի գլխավոր դատախազը: Վերը նշված գումարից 136 միլիոն դոլարը ընկերությունները պետք է վճարեն հանձնաժողովին, իսկ 34 միլիոնը՝ Նյու Յորքին: Ինչպես նշված է հաղորդագրությունում, սա ամենամեծ չափի տուգանքն է 1998 թվականին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

Տվյալ դեպքում խոսքը մանկական լսարանի համար նախատեսված ալիքների հեռուստադիտողների նույնականացման տվյալների հավաքման մասին է: Այդ ամենի շնորհիվ վիդեոհոսթինգը միլիոնավոր դոլարներ է աշխատել՝ թիրախավորված գովազդ միացնելով:

Ինչպես ասվում է ԴԱՀ-ի և դատախազի բողոքներում, չնայած՝  YouTube-ը պնդում է, թե իր բովանդակությունը նախատեսված է ավելի լայն լսարանի համար, առանձին ալիքներ կենտրոնացած են եղել երեխաների վրա և պետք է համապատասխանեին օրենսդրությանը: Բացի տուգանքից Google-ն ու YouTube-ը պարտավոր են ստեղծել համակարգ, որը թույլ կտա ալիքների սեփականատերերին տեղադրել երեխաների համար նախատեսված տեսանյութեր, իսկ վիդեոհոսթինգը կստուգի դրանց բովանդակությունը:

Հավելենք, որ YouTube-ը հանդիսանում է Google ընկերության սեփականությունը:

Լուսանկարը՝ Thomas Trutschel / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter