HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարձակման է ենթարկվել henaran.am լրատվական կայքը

Այսօր հարձակման է ենթարկվել henaran.am լրատվական կայքը: Հաքերները կայքի գլխավոր էջում գրել են իսլամի հիմնական կարգախոսը. «Չկա այլ աստված՝ Ալլահից բացի, և Մուհամմադը նրա մարգարեն է»:

Ամիսներ առաջ ադրբեջանցի հաքերները երկու անգամ հարձակվել էին henaran.am-ի վրա:

«Չի բացառվում, որ այս անգամ էլ հաքերային ավանտյուրայի հեղինակները ադրբեջանցիներն են, ինչի մասին վկայում է անգրագետ արաբերենով և ուղղագրական սխալներով գրված տեքստը»,- նշվում է henaran.am-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter