ՔԿՀ-ների վերանորոգման աշխատանքների համար 176 միլիոն դրամ հատկացվեց
Քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ ) կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Կառավարությունը 176 միլիոն դրամ հատկացրեց։ Այս գումարը փոխանցվելու է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։
Տրամադրված գումարով «Նուբարաշեն», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում, «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կվերանորոգվեն և կկառուցվեն արտաքին և ներքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել