«Աճուրդի կենտրոն»-ը միացվեց «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալության»-ը
«Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը միացվեց «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։
«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն»-ը կվերանվանվի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ և այն կհանդիսանա «Աճուրդի կենտրոն»-ի իրավահաջորդը։
Նշենք, որ «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է պետական գույքի օտարման, մասնավորեցման, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակով աճուրդները կազմակերպող մարմին:
Ինչպես Կառավարությանը հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի միացման ճանապարհով վերակազմակերպումը և նրա գործունեության դադարեցումը պայմանավորված է պետական գույքի կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումներով։ Մասնավորապես՝ այս պետական գույքի վաճառքի և վարձակալության էլեկտրոնային աճուրդի ներդրման պահանջով, ինչպես նաև միևնույն գործառույթն իրականացնող առանձնացված ստորաբաժանումների օպտիմալացման անհրաժեշտությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել