Անձնագրային ծառայություններում «ԹԵԼ-ՍԵԼ»-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրվեց
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, տարածքային անձնագրային ծառայությունների 62 մասնաշենքերում անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրվեց «Թել-Սել» ՓԲԸ-ին։ Ընկերությունը 6 տարի ժամկետով այդ տարածքում տեղադրելու է մանրը վերադարձնող սարքեր և վճարային տերմինալներ (յուրաքանչյուրը 0.5 քառ. մետր մակերեսով): Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։
Ինչպես գործադիրին հայտնել է ոստիկանությունը, տարածքն ընկերությանը անհատույց օգտագործման նպատակով տրամադրվում է՝ պայմանով, որ մանրը վերադարձնող սարքերից և վճարային տերմինալներից բացի, ընկերությունը պարտավորում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և առավել ծանրաբեռնված տարածքային անձնագրային ծառայություններում անվճար տեղադրել անկանխիկ գանձման վճարահաշվարկային տերմինալներ և հերթերի կառավարման առնվազն 35 համակարգ՝ ապահովելով դրանց տեխնիկական սպասարկումը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել