Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմին Սարյան փողոցում տարածք հատկացվեց
Կառավարությունն այսօր որոշեց Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց թիվ 22 հասցեում գտնվող շենքի 10-րդ հարկից 389 քառ. մետր մակերեսով տարածք հատկացնել վարչապետի աշխատակազմին։
Այդ տարածքը պետական սեփականություն է։ Թե ինչ նպատակով է վարչապետի աշխատակազմն տարածքն օգտագործելու, Կառավարություն ներկայացված որոշման նախագծում նշված չէ։
Ինչպես գործադիրին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Կառավարության 2016 թվականի որոշմամբ այդ տարածքը հատկացվել էր «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամին։ Սակայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը օգոստոսի 6-ին Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնարարել էր մշակել որոշման նախագիծ՝ լուծելով հիմնադրամի հետ կնքած անհատույց օգտագործման տարածքի հատկացման պայմանագիրը։
Նշենք, որ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի նպատակն է իրականացնել օրենսդրական դաշտի բարելավմանն ու դրա արդյունավետության բարձրացմանը, պետական կառավարման որակի և դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել