HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիական THALES Group-ի հետ քննարկվել են Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարները

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է ֆրանսիական «Թալես» ընկերության ներկայսցուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարն իր ողջույնի խոսքում նշել է. «Բարի գալուստ Հայաստան: Լիահույս ենք, որ այցի ընթացքում կբացահայտեք Հայաստանը: Ներդրողների աջակցման մեր թիմը պատրաստակամ է արձագանքել այն բոլոր հարցերին, որ կծագեն ձեզ մոտ»:

Ընկերության ներկայացուցիչ Պոլ Ռեմին նշել է, որ պատվիրակությունը գույքագրում է Հայաստանում առկա հնարավորությունները` այստեղ գործունեություն ծավալելու և ծրագրեր իրականացնելու նպատակով: Նախատեսվում են հանդիպումներ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև նորարարական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող հայկական ընկերությունների հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր տեխնոլոգիաների վրա հենված տնտեսության խթանումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության շրջանակի վերաբերյալ:

THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և մատուցում ծառայություններ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter