HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ-իտալական ֆուտբոլային երրորդ դիմակայությունը՝ ժամը 20:00-ին

Այսօր՝ 20:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2020»-ի ընտրական 10-րդ խմբի Հայաստան-Իտալիա մրցավեճը: Սա ազգային հավաքականների մակարդակով հայ-իտալական երրորդ մրցավեճն է:

Հիշեցնենք, որ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում եւս այս թիմերը նույն խմբում էին: 2012-ի հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած առաջին խաղում մերոնք պարտվեցին 1-3: 11-րդ րոպեին Բերեզովսկու դարպասին նշանակված 11-մ հարվածը դիպուկ իրացրեց Պիռլոն, սակայն 27-րդ րոպեին Մխիթարյանը կարողացավ գրավել Բուֆոնի դարպասն ու հավասարեցնել հաշիվը: Իտալացիները միայն 64-րդ րոպեին Դե Ռոսիի ջանքերով կարողացան հաշվի մեջ առաջ անցնել, իսկ 81-րդ րոպեին Օսվալդոն նաեւ երրորդ գոլը խփեց: Մեկ տարի անց՝ 2013-ի հոկտեմբերի 15-ին Նեապոլում կայացած պատասխան խաղում, արդեն 5-րդ րոպեին հաշիվը բացեց Մովսիսյանը, սակայն 25-րդ րոպեին Ֆլորենցին խփեց պատասխան գնդակը: 70-րդ րոպեին Մարկետիի դարպասը երկրորդ անգամ գրավեց Մխիթարյանը, բայց քիչ անց՝ 76-րդ րոպեին, Բալոտելին հաշիվը դարձրեց 2-2: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց:

Այսօրվա խաղն սպասարկելու է գերմանական մրցավարական անձնակազմը՝ Դանիել Զիբերտի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Յան Զայդելը, Մարկուս Հեքերը։ Չորրորդ պաշտոնյան Սաշա Շտեգեմանն է։ ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Դուշկո Գրաբովացը (Խորվաթիա), իսկ մրցավարների տեսուչ՝ Կիրոս Վասարասը (Հունաստան)։ ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա կլինի նաեւ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, կմերկնարկեն նաեւ 10-րդ խմբի Բոսնիա եւ Հերցեգովինա-Լիխտենշտայն եւ Ֆինլանդիա-Հունաստան հանդիպումները: Հիշեցնենք, որ խմբի առաջատարը 100-տոկոսանոց արդյունքով Իտալիան է, որը 4 տուրում նույնքան հաղթանակ է տարել եւ ունի 12 միավոր, ֆինները 9 միավորով 2-րդն են, մերոնք ունեն 6 միավոր եւ 3-րդ տեղում են, հույներն ու բոսնիացիները վաստակել են 4-ական միավոր, իսկ խմբի հետնապահ Լիխտենշտայնը միավոր չունի:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter