HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում են ԱՀ խորհրդարանի նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները

Արցախի Հանրապետության  ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 6-րդ գումարման Ազգային ժողովի նոր՝ 10-րդ նստաշրջանում խորհրդարանի աշխատանքներին վերաբերող հարցեր թե՛ օրենսդրական գործունեության ուղղությամբ, թե՛ արտաքին կապերի ընդլայնման և միջխորհրդարանական համագործակցության բնագավառում: Անդրադարձ է կատարվել սեպտեմբեր ամսվա ընթացքում սպասվող պատվիրակությունների այցերին և ՀՀ Ազգային ժողովի հետ հանձնաժողովային մակարդակում համատեղ նիստերի անցկացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter