HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊԵԿ նախագահը՝ առանց ՀԴՄ սարքերի աշխատող տնտեսվարողներին տուգանելու, 2020-ի հունվարի 1-ից մեքենաների մաքսազերծման գների մասին

Պետական եկամուտների կոմիտեն ծայրահեղ դեպքում է տուգանքի սանկցիա կիրառելու այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք առանց ՀԴՄ սարքերի են աշխատում՝ պայմանավորված դրանց ձեռբերման հետ վերջին շրջանում առաջացած դժվարություններով: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա նրանց անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղային մեքենայի չկիրառման հետ կապված չենք տուգանի»,- ասաց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ ՀԴՄ սարքերի ձեռքբերման հարցում պետության սուբսիդավորում չի լինելու:

«Մենք սուբսիդավորման իրավունք այս պահին չունենք: Մենք սուբսիդավորեցինք պետությանը պատկանող հսկիչ դրամարկղային մեքենաները՝  էժան վաճառելով»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Լրագրողներից մեկը նշեց, որ նախկինում ՊԵԿ-ը կարողանում էր հսկիչ դրամարկղային մեքենաները ձեռք բերել ցածր գնով:

«Դուք այդպիսի տեղեկություննե՞ր ունեք, ես կտեղեկացնեմ այն քննիչին, որը վարում է հսկիչ դրամարկղային մեքենաների գործը, և դուք առիթ կունենաք այդ տեղեկատվությունը ներկայացնելու»,- լրագրողին ընդհատելով՝ պատասխանեց Դավիթ Անանյանը՝ պնդելով, որ ինքը նման տեղեկություն չունի:

Անդրադառնալով 2020 թվականի հունվարի 1-ից մեքենաների մաքսազերծման գների բարձրացմաը՝ Դավիթ Անանյանը նշեց, որ կլինեն մեքենաներ, որոնց մաքսազերծման գինը կարող է բարձրանալ մինչև 70 %-ով, 3, 5, կամ գուցե 10 անգամ:

Անանյանը տեղեկացրեց, որ մոտ օրերս ՊԵԿ-ը անիմացիոն տեսահոլովակ է ներկայացնելու, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե հունվարի 1-ից ինչ փոփոխություններ են լինելու մեքենաների մաքսազերծման գործընթացում:

«Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալիս շուրջ 800 ապրանքատեսակների նկատմամբ բացառություններ վերցրեցինք, որոնք հերթով սպառվում են: Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը բացառություն էինք վերցրել, որ մեքենաների մաքսազերծումը իրականացվի ներպետական օրենսդրությամբ»,- ասաց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահի հետ լրագրողների զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter