HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համացանցում տարածվել են «Ֆեյսբուք»-ի 420 միլիոն օգտատիրոջ հեռախոսահամարներ

Համացանցում տարածվել են «Ֆեյսբուք»-ի հարյուր միլիոնավոր օգտատերերի հեռախոսահամարներ: Ավելի վաղ ընկերությունը խոստովանել էր, որ սոցցանցում հեռախոսահամարներով օգտատերեր փնտրելու գործիքն օգտագործվել է տվյալների ապօրինի հավաքման համար:

Համացանցում «Ֆեյսբուք»-ի 420 միլիոն օգտատերերի հեռախոսահամարների բազա է տարածվել: Ինչպես հաղորդում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը, ցանկը ամենայն հավանականությամբ կազմվել է հեռախոսահամարներով օգտատերերի փնտրման համակարգի անօրինական օգտագործման շնորհիվ: Սոցցանցի հաղորդմամբ՝ խոսքը հին տվյալների մասին է:

Այդ տվյալները հավաքվել են մինչև 2018 թվականը, երբ «Ֆեյսբուք»-ը փակեց հեռախոսահամարներով օգտատերեր փնտրելու գործիքը: Սոցցանցի ղեկավարությունն ընդգծում է, որ օգտատերերի հաշիվները կոտրելու ոչ մի ապացույց չկա:

Դեռևս հայտնի չէ, թե ով և ինչ նպատակներով է հավաքել օգտատերերի հեռախոսահամարները և դրանք հրապարակել համացանցում: Նշվում է, որ այդ ցանկում 133 միլիոն օգտատեր կա ԱՄՆ-ից, 13 միլիոն՝ Մեծ Բրիտանիայից և 50 միլիոն՝ Վիետնամից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter