HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքսի հովտի ռազմավարական ծրագրի հաջողություններն ու խնդիրները. Պետական նախարարը գնահատականները տվել է տեղում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այց է կատարել Հադրութի շրջան: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պետնախարարը ֆինանսների և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ ծանոթացել է Արաքսի հովտում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին: 2018 թվականին ստեղծված  «Արաքս գոտի» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է այգեգործության և դաշտավարության համար բարենպաստ պայմաններ ստեղծել՝ մշակության պատրաստ հողատարածքները վարձակալական հիմունքներով տրամադրելով հողօգտագործողներին:

Պետական նախարարը կարևորել է աշխատանքների պատշաճ իրականացումը՝ Արաքսի հովտի ռազմավարական ծրագրի հաջողությունը կարեւորելով հանրապետության  տնտեսական զարգացման համատեքստում: Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է պատասխանատուներին խստորեն վերահսկել, որ պահպանվեն ագրոկանոնները, պայմանագիրը խզել այդ կանոնները խախտողների հետ ու հողը տրամադրել այլ վարձակալների:

Պետական նախարարը շրջայցի ընթացքում հանդիպել է հովտում գործունեություն ծավալած մենատնտեսների հետ, քննարկել առկա խնդիրներն ու հավաստիացրել՝ պետությունը աջակցելու է հատկապես նրանց, ովքեր անցում կկատարեն ինտենսիվ գյուղատնտեսությանը։

Արաքսի հովտի գյուղատնտեսական նշանակության հողերից ներկայում մշակության համար պիտանի է մոտ 3 000 հա վարելահող, որից ոռոգման տակ է 1 700  հեկտարը: Այժմ մշակվում է 56 հեկտար խաղողայգի, որից 31 հեկտարում իրականացվել են երիտասարդացում, 25 հա նռան և 15,5 հա պտղատու այգիներ: 2019 թ. բերքի տակ մշակվել է շուրջ 1350 հա հող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter