HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսել են հայ-իրանական համագործակցության մասին

Փետրվարի 14-ին ՀՀ և ԻԻՀ ԱԳՆ-ների միջև հերթական քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարարի  Ասիայի, Օվկիանիայի և ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Հայաստանի և Իրանի փոխարտգործնախարարները կարևորեցին երկու ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման անհրաժեշտությունը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Զրուցակիցները, գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև զարգացող համագործակցության մակարդակի առնչությամբ, ընդգծեցին 2011 թ. ՀՀ  և  ԻԻՀ նախագահների  և արտգործնախարարների Թեհրան և Երևան կատարած փոխայցելությունների կարևորությունը: ՀՀ և ԻԻՀ փոխնախարարները քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը: Նշվեց, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը և ստորագրված փաստաթղթերով նախատեսված ծրագրերի իրականացումը  պետք է նոր  լիցք հաղորդեն երկու  երկրների միջև գոյություն ունեցող համագործակցությանը:

Նույն օրը` երեկոյան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ  Քոչարյանին ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Հանդիպման սկզբում փոխնախարար Քոչարյանը ԻԻՀ ԱԳ նախարարին փոխանցեց  ՀՀ  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղջույններն ու բարեմաղթանքները: Նախարար Սալեհին նշեց, որ Իրանում շատ են կարևորում հարևան և բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, խնդրեց իր շնորհավորանքներն ու  ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ԱԳ նախարարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter