HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրոհում են նախագահի էլ.փոստը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի շարք ակտիվիստներ հանդես են եկել կոչով, որը ներկայացնում ենք ստորեւ: 

Քաղաքացիներ, թիմակիցներ: Քանի որ շատերը չկարողացան մասնակցել նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիային, կարող եք Ձեր մասնակցությունը և դժգոհությունը հայտնել նախագահին էլ նամակով, այս լինքով - հետևյալ տեքստերով /կամ ստեղծեք Ձեր տեքստը/:

Գործեք այսօր և առավելագույնս առագ - վաղը կարող է ուշ լինել: 

Հարգելի պարոն նախագահ, 

Սույն թվականի փետրվարի 6-ին Հանրապետության Ազգային Ժողովում ընդունվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրինագիծը, որը կոչված էր Հայաստանի բնությունը պաշտպանելու և հնարավորին չափով սահմանափկելու բիզնես միջավայրի հետագա զարգացման հետ կապված բնությանը հասցվող վնասը: Այս օրենքը չի համապատասխանում իր նպատակին, չի ապահովում հասարակության մասնակցությունը կարևոր բնապահպանական հարցերի քննարկմանը և հակասում է ՀՀ Սահմանադրությանն ինչպես նաև մի շարք միջազգային կոնվենցիաների և օրենքների: 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ետ վերադարձնել ՇՄԱՓ օրենքը Ազգային Ժողով և մշակել նոր օրինագիծ ապահովելով հանրության մասնակցությունը: 

Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter