Առաջարկվում է սահմանել վաստակավոր օդաչուի պատվավոր կոչում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է պատվավոր կոչումների շարքում ավելացնել նաև վաստակավոր օդաչուի պատվավոր կոչումը:
Այս նպատակով նախարարությունը «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ է քննարկման ներկայացրել։
Որպես վաստակավոր օդաչուի պատվավոր կոչման առանձնացում՝ նախարարությունն ընդգծել է թռիչքային կադրերի դաստիարակման, պատրաստման և ուսուցման բարձր ցուցանիշները, երկար տարիների անվթար թռիչքային աշխատանքն ու տնտեսության մեջ ավիացիայի կիրառման ակնառու փորձը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել