HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաշտային այցեր՝ «Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերն ու Հայաստանը» համաժողովի շրջանակում

Անդրանիկ  համաժողովը մասնակիցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ուշադրությանը կներկայացնի  Հայաստանում  իրականացվող անտառվերականգնման աշխատանքները

«Էյ Թի Փի»-ն և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը ներկայացնում են  «Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերն ու Հայաստանը» խորագրով համաժողովի շրջանակում հոկտեմբերին կազմակերպվող դաշտային այցերի վերաբերյալ մանրամասներ:  Հոկտեմբերի 20-ից 23-ը  ընթացող քառօրյա  միջոցառումը  կստեղծի անտառվերականգնման բնագավառում առաջատար մասնագետների միջև գիտելիքների փոխանակման,  երկխոսության և կապերի հաստատման հնարավորություններ:

Դաշտային այցերի ընթացքում ոլորտի առաջատարները հնարավորություն կունենան այցելել «Դիլիջան» ազգային պարկ և Հայաստանի  տնկման վայրեր, որտեղ հողի մեջ դրված յուրաքանչյուր տնկի արհեստավարժ աշխատակիցների կողմից  ապահովվում է երկրի բուսականության աճը խթանող անհրաժեշտ խնամքի բոլոր միջոցառումներով: Լինելով  շրջափակված երկիր՝ Հայաստանը, ի թիվս  Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած այլ  պարտավորությունների, հանձն է առել   մինչև 2050 թվականը  երկրի անտառածածկ տարածքների մակերեսը ավելացնել՝հասցնելով 20%-ի

Հյուրերը հոկտեմբերի 21-ին կայցելեն Հայաստանի  ամենագեղատեսիլ հյուսիսային  շրջաններից մեկի՝ Տավուշի մարզում գտնվող «Դիլիջան» ազգային պարկ: Այն զբաղեցնում է շուրջ 33,765 հեկտար տարածք և առանձնանում է  հարուստ ու յուրօրինակ կենսաբազմազանությամբ, անտառային լանդշաֆտներով և մշակութային հուշարձաններով: Մասնակիցները Ազգային պարկի փորձագետների ուղեկցությամբ կշրջեն Պարզ լճի շրջակայքում և կծանոթանան  պարկի տարածքում առկա շուրջ 1150 բուսատեսակների, 55 կաթնասունների և 190 թռչնատեսակներին: «Դիլիջան» ազգային պարկը հանդիսանում է ՀՀ կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի  մի շարք հազվագյուտ և վտանգված տեսակների բնակատեղի: Զբոսավարները հյուրերին կծանոթացնեն նաև տեղանքի

պատմությանը, ինչպես նաև ներկայում պարկի առջև  ծառացած խնդիրներն ու դրանց հնարավոր  լուծումների վերաբերյալ տարբերակները: 

Ի թիվս այլ բաների, հյուրերը կծանոթանան նաև վերջին տարիներին Դիլիջանում էկոտուրիզմի զարգացման տեմպերի զգալի աճին:  Նոր արշավային արահետների ստեղծումից մինչև zip line-ի և թիավարվող նավակների առկայությունը, նրանք կուսումնասիրեն ապագայում ազգային պարկի  պաշտպանության և պահպանման համար զբոսաշրջության ներուժի և դերի կարևորությունը: 

Մասնակիցները նաև կհյուրընկալվեն Մարգահովիտ գյուղում, որտեղ նրանք կշրջեն «Էյ Թի Փի»-ի Օհանյան  բնապահպանական կրթության կենտրոնի և 2007թ.-ին ստեղծված՝ Հրանտ Դինքի անվան անտառի տարածքով:  Հյուրերը նաև կայցելեն Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարան և ականատես կլինեն  տասնակ ծառատեսակների և բույսերի, որոնք աճեցվում և  խնամվում են հիմնադրամի 15 տեղաբնակ աշխատակիցների կողմից: Միրաք տնկարանը հիմնադրումից (2005թ.)  մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի հյուսիսում վերատնկած միլիոնավոր ծառերի աճեցման և բազմացման վայրը:

«Մեզ համար մեծագույն պատիվ է Հայաստան հրավիրել անտառվերականգնման ոլորտում  համաշխարհային առաջատարների և նրանց ներգրավել անտառվերականագնման գործընթացներում:  Թեև մեր տնկած յուրաքանչյուր ծառ իր պատմությունն ունի, այնուամենայնիվ, մեր առաքելության և անտառվերականգնման աշխատանքները լավագույնս ներկայացնում են մեր թիմն ու գիտնականները»,- նշեց «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը:

Դաշտային այցելություններից զատ, «Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերն ու Հայաստանը» խորագրող համաժողովը կընդգրկի պանելային և խմբային քննարկումներ, հիմնական զեկուցող՝ Օրեգոնի պետական համալսարանի դոկտոր Էնթոնի Դեյվիսի ուղերձը, ինչպես նաև կընձեռի կապերի հաստատման լայն հնարավորություններ:   

Այս աշուն «Էյ Թի Փի»-ն Հայաստանում  կտնկի իր վեց միլիոներորդ ծառը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter