HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթանում են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման 15,4կմ երկարության ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Մ-2 միջպետական նշանակության Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման կմ204+400-կմ219+800 հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են «Բլեսկ» ՍՊ ընկերության կողմից: Ճանապարհի 15,4 կմ երկարության միջին նորոգման աշխատանքներում ներառված են հարթեցում և նոր ասֆալտբետոնե շերտի տեղադրում:

Ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո կատարվելու են կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման և ճանապարհի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների ընթացքում պատճառած անհարմարություների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter