
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Սեպտեմբերի 6-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրանսենյակը, այցը կտևի 11 օր. սեպտեմբերի 6-11-ը Գլխավոր հանձնակատարը կլինի Մոսկվայում, 12-14-ը՝ Սանկտ-Պետերբուրգում, 14-17-ը՝ Սոչիում:
Նախատեսվում են հանդիպումներ հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, երիտասարդ գործարարների և հայ ուսանողների հետ, որոնց ընթացքում Զարեհ Սինանյանը կծանոթանա կատարված աշխատանքներին և համայնքային խնդիրներին, կքննարկի հետագա համագործակցության ուղիները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել