Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
Ւնչպես տեղեկացնում է ԱԽ-ն, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության, ռազմավարական ենթակառուցվածքների և տարածքային համաչափ զարգացման ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ավելի վաղ տեղի է ունեցել հանդիպում Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել