HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շատին-Եղեգիս ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, գլխիվայր շրջվել և հայտնվել ճանապարհի եզրի ջրահեռացման առվի մեջ, ինչի հետևանքով վարորդը (Վարդան Թ., ծնված 1976 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter