HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Ասոյանը ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախօրեին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագյանին: Այս մասին տեղեկացնումէ  ԱԱՏՄ մամուլի ծառայությունը։

Ողջունելով ներկաներին՝ Արթուր Ասոյանը հույս է հայտնել, որ Հակոբ Ավագյանի նշանակմամբ Տեսչական մարմնի գործունեությունը կբարելավվի և դրական արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում։

Ասոյանն ընդգծել է, որ պարոն Ավագյանը մասնագիտական երկար ճանապարհ է անցել՝ աշխատելով թե հասարակական, թե պետական համակարգում և հենց այդ փորձառության շնորհիվ էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից ընտրվել, ապա վարչապետի կողմից նշանակվել է կառույցի ղեկավար։

Հակոբ Ավագյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ տեղյակ է կառույցի խնդիրներին, առաջնահերթ է համարում թիմային աշխատանքը՝ վստահություն հայտնելով, որ հասարակության և պետության շահերը հավասար նժարի դնելով, կարող են արդյունավետ աշխատանք կատարել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter