HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ստյոպա Սաֆարյանի խոսքով`իր վրա հարձակում գործած անձինք դարանակալել են շենքի մոտ. նա խոսել է իր կասկածների մասին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ դեռևս քրեական գործ չի հարուցվել, դեպքի առթիվ նախապատատրաստվում են նյութեր, անձինք, որոնց հարձակվել են Սաֆարյանի վրա, դեռևս չեն հայտնաբերվել:

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22։50-ի սահմաններում իր բնակարանի մուտքի դռան մոտ 2 անձինք մոտեցել են Ստյոպա Սաֆարյանին, և, վերջինիս հաղորդմամբ, նրանցից մեկն իր մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Դեպքից անմիջապես հետո Սաֆարյանն ահազանգել է ոստիկանություն, ապա բացատրություն տվել միջադեպի վերաբերյալ:

Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր դեմ հարձակում գործած անձանց նախկինում չի ճանաչել, սակայն համոզված է, որ նրանք կապ ունեն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ:

Սաֆարյանի խոսքով՝ իր դեմ հարձակում գործած անձինք մինչև իր՝ բնակարանի մուտքին մոտենալը երկար ժամանակ դարականակալած են եղել շենքի մոտ:

«Եթե իրենք ցանկանային որևէ մեկից որևէ բան գողանալ, ապա երկար ժամանակ չէին դարանակալի շենքի մոտ: Նրանց տեսնողներ են եղել, նկարագրում են, թե ինչ տեսք ունեին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Վերջինս պատմեց, որ իր հեռախոսը կողոպտած անձինք ի սկզբանե կասկածելի տպավորություն են թողել իր վրա, և արագ կողմնորոշվելով՝ փորձել է հանել հեռախոսը՝ նախ տարածքը լուսավորելու, ապա նաև նկարելու մտադրությամբ:

«Իրենք,  հավանաբար կարծեցին, որ ես հեռախոսը հանում եմ նկարելու համար, և շատ արագ հեռախոսը վերցրին ու ճողոպրեցին, ու թեև իմ ձեռքերը զբացված էին գնումներով՝ հանգամանքներն իրենց օգտին չդասավորվեցին, ու սկսեցին ակնհայտորեն վատ կողմնորոշվել մթության մեջ.  մեկը հետույքը մթության մեջ խփեց երկաթներին, մյուսը՝ «շատ լուրջ» գրկեց միջանցքում դրված պահարանը»,- պատմեց Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս ասաց, որ եթե տեսնի իր վրա հարձակում գործած երկու անձանց, կճանաչի նրանց:

«Ես կարծում եմ, որ սա պլանավորված, կազմակերպված հարձակում է եղել. հետևել են իմ շարժին, թե որտեղից ուր եմ գնում որտեղից ուր կհասնեմ: Իրենց համար պարզապես  անկանխատեսելի է եղել, որ ես  շատ արագ շրջվել են դեպի իրենցմ  փորձել լուսավորել տարածքը, նկարել: Կարծում եմ, որ սա շարքային ջեբկիրի գործ չէ»,- աաց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետը կարծում է, որ եթե իր վրա հարձակում գործած անձինք նյութական հետաքրքրություն ունենային,  մտադրություն ունենային գումար կողոպտելու, ապա կկողոպտեին մինչ իր ժամանելը շենքի մոտով  դրամապանակով միայնակ անցնող  կանանց:

«Ակնկալում եմ, կասկած չունեմ, որ ոստիկանությունը շատ արագ կհայտնաբերի այդ երկու անձանց, նրանց աջակցողներին, որոնք կողքից հետևել են, տեղեկացրել են շարժի մասին, ինչպես նաև  պատվիրատուներին: Իսկ ես վստահ եմ, պնդում են, հիմնավոր կասկած ունեմ, որ դա Քոչարյանի աջակիցների հետ է կապված»,- ասաց Սաֆարյանը՝ նշելով, որ ինքը հրապարակային գործունեություն է ծավալել, որը նյարդայնացրել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին:

«Ես այս պահին իմ հիմնավոր վարկածները չեմ ասի, դրանք մշակման փուլում են, բացի ոստիկանությունից, մենք էլ մեր հետաքննությունն ենք իրականացնում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Մեր դիտարկմանը, որ Սաֆարյանը միակ անձը չէ, ով հրապարակային արտահայտում է Քոչարյանի գործի հետ կապված իր դիրքորոշումը և հարցին՝  եթե իր դեմ հարձակումը կապ ունի Քոչարյանի աջակիցների հետ, ինչպես քաղաքագետն է պնդում, ապա ինչո՞ւ այդ աջակիցները որոշեցին հենց Սաֆարյանի դեմ քայլեր ձեռնարկել,  վերջինս պատասխանեց.

«Նրանց զայրացնում և խելագարության է հասցնում իմ հանրային մեծ հեղինակությունը, հանրային կարծիքի ձևավորման վրա իմ ազդեցությունը և իրենց հարամ պլանները վաղօրոք գաղտնազերծելու իմ մասնագիտական կարողությունները: Նրանք առիթ ունեն սրտնեղելու, քանի որ բազում պլաններ տապալվել են, որովհետև դրանց մասին  հանրությունը վաղօրոք իրազեկվել է»:

Մեր հարցին՝ ոստիկանությունում տված բացատրության մեջ Սաֆարյանը գրե՞լ իր կասկածների մասին՝ կապված Քոչարյանի աջակիցների հետ, Սաֆարյանը պատասխանեց, որ բացատրություններում կասկածների մասին հայտնել է և դեռ ավելացնելու է, թե ում է կասկածում և որ շրջանակներին:

Այդ շրջակաների մասին քաղաքագետն այս պահին նպատակահարմար չի գտնում ավելին հայտնել:

«Սա երկրորդ դեպքն է, որ ոճրագործը, մարդասպանը հասնում է իմ տան շեմ, մեկ անգամ էլ ամիսներ առաջ փորձել էին պլակատներ կպցնել մուտքերին և փախուստի դիմել: Սա կապ ունի նաև նրա հետ, որ արդեն ձեռքերը սկսեցին մոտեցնել իմ հիմնադրած ինստիտուտին:  Խստագույնս պատժվելու են»,- ասաց Ստյոպա Սաֆարայանը՝ չմանրամասնելով, թե ինչ խնդիր է առաջացել իր հիմնադրած ինստիտուստի հետ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter