HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Ղուկասյան․ «Սկսում ենք գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը»

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ սկսում են գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը։  

«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մարզպետարանների հետ համատեղ, սկսում ենք գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը։
Ծրագրի այս փուլում ընդգրկված են Երևանից առավել հեռու գտնվող վեց մարզերի (Սյունիք, Վայոց Ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք) գյուղական բնակավայրերը։ Յուրաքանչյուր մարզից կընտրվեն 2-ից 3 թիրախային գյուղեր(կրիտերիաները շատ տարբեր են)։
Ծրագրի իրականացման հետ կապված բոլոր մանրամասները հայտնի կդառնան ընտրված գյուղերի բնակիչների հետ առաջին հանդիպումից անմիջապես հետո։ Գործող զարգացման ծրագրերը կներկայացնեն (պրեզենտացիա) համայնքների կամ բնակավայրերի վարչական ղեկավարները ՝ անկարողության դեպքում,(ինչը չենք բացառում) տվյալ գյուղերի բնակիչները։
Դե ինչ, հերթով ներկայացնում եմ ընտրված գյուղերը։
Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan-ի առաջարկով Վայոց Ձորի մարզում ընտրվել են Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերը։ Այս մարզից ևս մեկ գյուղ կներկայացնեմ քիչ անց։
Հ.գ. Հուսով եմ Նոր Ազնաբերդի ցուցանակը փոխված է)))»-, գրել է Ռոբերտ Ղուկասյանը։ 

Ավելի ուշ  Ռոբերտ Ղուկասյանը նոր գրառում է կատարել, նշելով, որ Վայոց ձորում ընտրվել է նաեւ Զեդեա գյուղը։ 

Մեկնաբանություններ (1)

Դերենիկ
Սյոնիքի մարզից ընտրեք Ներքին Հանդը որտեղ գտնվում է սոսիների հայտնի պուրակը տարիներ շարունակ ես զբոսաշրջիկներ եմ հրավիրել հիմնականում հայտնի բնապահպաններ տարբեր եվրոպական երկրներից և նրանք հիացած են հեռացել։Այդ ամենը եթե արվի համակարգված ձևով վստահ եմ տարածաշրջանը կլինի զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter