HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության 7443 կմ ճանապարհների վրա կատարվել են ճանապարհային պատվածքի երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումներ

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար Լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսված է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծում, որի համար համապատասխան տվյալների հավաքագրման նպատակով ծրագրով նախատեսված է նաև ճանապարհային պայմանների ու երթևեկության ուսումնասիրության իրականացում։

Ուսումնասիրության կատարման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից  ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ, հավաքագրված տվյալների մուտքագրման մայրուղիների զարգացման և կառավարման (HDM-4) համակարգ:

Ճանապարհային պայմանների ու երթևեկության ուսումնասիրությունը, որն իրենից ներկայացնում է ճանապարհների երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումների իրականացում, սկսվել է 2018թ. սեպտեմբերից, և 2019թ. ամռանն արդեն ավարտվել էին ՀՀ ամբողջ  ճանապարհային ցանցի երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումները: Շուրջ 7-8 ամսվա ընթացքում ձեռք բերված համապատասխան սարքավորումներով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները չափումներ են կատարել ՀՀ տասը մարզերի ընդհանուր առմամբ 7443 կմ երկարությամբ ճանապարհների վրա։ Երթևեկության ինտենսիվությունը չափվել է 919 ճանապարհային հատվածներում։

Կազմվել են իրականացված չափումների վերաբերյալ հաշվետվություններ բոլոր մարզերի համար։ Ներկայում կատարվում է հավաքագրված տվյալները մայրուղիների զարգացման և կառավարման (HDM-4) համակարգ մուտքագրելու և տվյալները վերամշակելու գործընթացը:

Տեղեկացնենք, որ նման ուսումնասիրությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմելու ճանապարհների առկա վիճակի, երթևեկության անվտանգության և ծախսված ժամանակի մասին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար կարևորվում է ճանապարհների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքական տեղեկատվական բազայի ստեղծումը, և այդ հարցը գտնվում է նախարարության հսկողության ներքո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter