HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Գնահատման և թեստավորման կենտրոն»-ի կառավարման լիազորությունները վերցնել կառավարության աշխատակազմից․նոր նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի իրավասությունները փոխանցել իրենց նախարարությանը։ Նշենք, որ գործող կարգով դրա կառավարումն իրականացնում է Կառավարության աշխատակազմը։

Նման առաջարկություն է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ ՊՈԱԿ-ի լիազորություններն իրենց փոխանցելու գործընթացը կնպաստի կենտրոնի գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելուն:

Մասնավորապես՝ կապահովի սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման նպատակով նյութերի և առաջադրանքների մշակմանը, ուսումնական գործընթացում գնահատման նոր ձևերի արդյունավետ օգտագործման նպատակով կկազմակերպվեն մանկավարժների մեթոդական օժանդակության ծրագրեր, կանցկացվեն սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային և միջազգային ստուգատեսներ։

Նշենք, որ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է Կառավարության 2004 թվականի որոշմամբ։ Կազմակերպության գործունեության առարկան կրթական հաստատությունների սովորողների և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter