HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների մեծածախ և մանրածախ գործունեությունները կտարանջատվեն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ դեղերի շուկայում առկա են մեծածախ վաճառքով զբաղվող խոշոր ներմուծող
ընկերություններ, որոնք տիրապետում են նաև մանրածախ առևտրային ցանցերի: 

Այդ ընկերությունները միաժամանակ զբաղվում են դեղերի մեծածախ և մանրածախ
իրացմամբ, ինչը կարող է խնդիրներ ստեղծել հակամրցակցային գործողություններին հակազդելու և կանխարգելելու տեսանկյունից:

Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտերով նախատեսվել է
տարանջատել մեծածախ և մանրածախ իրացման գործընթացները, ինչը դրական
ազդեցություն կունենա մրցակցային միջավայրի վրա: Մասնավորապես՝
հնարավորություն կստեղծվի բացահայտել և կանխարգելել նրանց կողմից խտրական
դրսևորումներն այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:

Այսպիսով՝ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի
գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության
կասեցման ժամանակահատվածում) չի կարողանա իրականացնել օրենքով նախատեսված
դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է
առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման
լիցենզիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter