HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի տնօրեն. «Հուսով ենք՝ հնարավոր կլինի 2020 թվականի ընտրություններին երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնել»

«23 շրջիկ դիտորդ ենք ունեցել, 8 համակարգող, 8 իրավաբան»,- Ստեփանակերտի «Արմատներ» սրճարանում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած «Ականատես» դիտորդական առաքելության մամուլի ասուլիսին պատմել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:  «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը հիմնվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ), «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպությունների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։

«Ականատես» դիտորդական առաքելությունն Արցախում իր գործընկեր «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպության հետ համատեղ Արցախի Հանրապետությունում 2019 թ․ սեպտեմբերի 8-ին դիտարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

«Մեր կարծիքով ընտրությունները անցել են սահուն, խաղաղ, լուրջ խնդիրները մի քանիսն են: Դրանք տեղի են ունեցել հանձնաժողովների նախագահների չիմացության պատճառով: Որոշ խնդիրներ Ընտրական օրենսգրքի ոչ լիարժեքության հետ է կապված: Երկու ընտրատեղամասում ի քանի անգամ հոսանքազրկում է եղել, ստիպված են եղել բաց քվեարկել: Մի ընտրատեղամասում ճաշի ժամանակ բացակայել են հանձնաժողովի անդամները: Նորագյուղ գյուղում մի քանի անդամ գործել են շահերի բախման իրավիճակում: Ընտրատեղամասերից մեկում վստահված անձը ներթափանցել է քվեախուց՝ տեսնելու, թե ում օգտին է քվեարկում տեսողության խնդիր ունեցող անձին օգնողը: Խնուշինակում ևս խախտում է եղել, թեկնածուները խնջույք են կազմակերպել, խորոված են արել, ինչը անթույլատրելի է»,-  2019 թ․ սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունեցած ՏԻՄ  ընտրությունների խնդիրների մասին է պատմել Սոնա Այվազյանը:

Այն հարցին, թե 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին պատրաստվում է արդյոք «Ականատեսը» երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնել, Սոնա Այվազյանը պատասխանել է. «Հուսով ենք, հնարավոր կլինի: Շատ բան կախված է Հայաստանի Հանրապետության կառավարությունից, միգուցե և միջազգային կառույցների ֆինանսավորումը ստանանք: Բայց այս դիտորդական առաքելությամբ, կարծում եմ, շատ բան ենք փոխել՝ համագործակցելով տեղի կառույցների հետ: Մենք աշխատելու ենք Արցախում քաղաքացիական հասարակությունը զարգացնելու ուղղությամբ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter