HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը սեպտեմբերի 9-ին ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի, կառուցվածաքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ծառայության մամուլի բաժնից:

Ըստ օրակարգի՝ ներկայացվել են օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները:

Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը  կազմել է շուրջ 2 մլրդ. 309 մլն ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 52 մլն ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել է 106450 կատարողական վարույթ, կարճվել և ավարտվել է 101949 կատարողական վարույթ:

Խորհրդակցության ընթացքում ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ զեկուցվել է, որ օգոստոս ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10.632 դիմում և գրություն:

Ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարին հասցեագրված 25 դիմում-բողոքի: Թեժ գծով ստացվել և ընթացք է տրվել 27 բողոքի: Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 5264 քաղաքացի:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների համակարգված լուծման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter