HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը կստանա 50 մլն եւ 30 մլն դոլարի վարկեր

Ս.թ. փետրվարի 15-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և  Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակում ստորագրեցին ֆինանսավորման և փոխառության համաձայնագրեր` 50 մլն և 30 մլն դոլար գումարային արժեքով:

Ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 32 600 000 (SDR) Փոխառության հատուկ իրավունքին համարժեք գումարի չափով վարկ (մոտ 50 մլն ԱՄՆ դոլար): Վարկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 5-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման), տարեկան 1.25% տոկոսադրույքով: 

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Փոխառությունը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման):  Տոկոսադրույքը կազմում է 6-ամսյա USD LIBOR+փոփոխական մարժա, իսկ սկզբնական միանվագ միջնորդավճարը` փոխառության գումարի 0.25%:

Վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետությանը որպես բյուջետային աջակցություն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter