HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում տեղափոխվում են հեռահաղորդակցման մալուխներն ու կատարվում են ճանապարհի սպասարկման աշխատանքներ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում շինաշխատանքները շարունակվում են։ Այս պահին կատարվում են «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի՝ հիմնանորոգման աշխատանքներին խոչընդոտող օպտիկամանրաթելային մալուխների ժամանակավոր վերատեղադրման աշխատանքներ։ 

Միաժամանակ կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն, գրեյդերով և տեխնիկական այլ միջոցներով կատարում է ճանապարհի պրոֆիլավորում, հարթեցում՝ ապահովելով ճանապարհահատվածի անցանելիությունը։

Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Թումանյանից մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Իսկ Մ6 միջպետական ավտոճանապարհի՝ Վանաձոր-Թումանյան 38,45 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտվել է 2018թ. դեկտեմբերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter