HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահի հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը: Այս մասին հայտնում է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության արդյունքները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման հետագա ծրագրերը: Բացի այդ, ստորագրվել է 2020-2022թթ. համար գիտական և կրթական ոլորտում երկու երկրների Քննչական կոմիտեների միջև համագործակցության ծրագիր:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կարևորել է երկու երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս ապահովել գործնական հարցերի արդյունավետ և արագ լուծումը:

Հայկ Գրիգորյանը կարևորել է քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։

ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացումը նպաստում է երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը. «Աշխատանքն իրականացվում է ոչ միայն հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանն առնչվող ոլորտներում, այլև՝ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման համար պայմաններ ստեղծելու, բարոյական բարձր արժեքներով իրավահաջորդներ կրթելու համար»,- ասել է Ալեքսանդր Բաստրիկինը:

Հաշվի առնելով գերատեսչությունների միջև փոխգործակցության ինտենսիվ զարգացումը՝ Ռուսաստանի ՔԿ նախագահը սատարել է բելառուս գործընկերների՝ նախկինում հնչեցրած նախաձեռնությանը՝ առաջարկելով տարին երկու անգամ անցկացնել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների խորհուրդների համատեղ նիստեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter