HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

30 %-ով բարձրացնել մտավոր և հոգեկան խնդիր ունեցողներին խնամքի ծառայություն մատուցողների աշխատավարձը. նոր նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունն առաջարկում է 2020 թվականի հունվարի 1-ից 30 %-ով բարձրացնել մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք, խնամք իրականացնող անձանց աշխատավարձը։

Մասնավորապես՝ սոցիալական աշխատողների, սոցիալական մանկավարժների, դաստիարակների, մեթոդիստ համակարգողների, էրգոթերապիստների, խմբավարների, լոգոպեդների, տիֆլոմանկավարժների, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժների, հոգեբանների, սպասուհիների, դայակների, հոգեբույժների, բուժքույրերի, ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագետների աշխատավարձերը։

Նման առաջարկություն է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ընդգծել է, որ իրենց քաղաքականությունն ուղղված է ապաինստիտուցիոնալացմանը, այդ շրջանակներում երեխաների, երիտասարդների մուտքը հատուկ շուրջօրյա հաստատություններ կանխարգելելու առումով առանձնահատուկ դեր են ստանձում համայնքային ծառայությունները: «Մինչդեռ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առկա ծառայությունների և մասնագետների պակասը, ինչպես նաև աշխատավարձերի անհրապույր լինելը ռիսկ են հանդիսանում ծառայությունների առկայության, հետևաբար նաև հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու իրավունքի ապահովան համար»,- հայտնել է նախարարությունը։

Ըստ հաշվարկների՝ այս նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ ֆինանսական միջոցներ 18,9 միլիոն դրամի չափով:

Նախարարությունը ընդգծել է, որ Կառավարության 2010 թվականի որոշմամբ սահմանված են ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը։ Դրանցում ներառված են նաև այնպիսի պաշտոններ, մասնագիտություններ, որոնք աշխատում են հոգեկան և մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ: 

Լուսանկարը՝ Սպիտակի խնամքի տան շահառուների աշխատանքներից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter