
Մանդատից հրաժարվելու մասին հայտարարած Էդգար Առաքելյանը մասնակցում է ԱԺ նիստին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը քիչ առաջ եկավ խորհրդարան՝ մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին։
Հիշեցնենք, որ պատգամավորը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։
Սեպտեմբերի 4-ին խորհրդարանի կայքում տեղադրվել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ պատգամավոր Էդգար Առաքելյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հետ չի վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը ստորագրում է արձանագրություն՝ վերջինիս լիազորությունների դադարեցման մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել