HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սանիթեք»-ի աղբամանները «պառկեցրել» են ասֆալտին․ Երևանում նոր աղբամաններ են տեղադրվում

Երևանի մի շարք փողոցներում նոր աղբամաններ են տեղադրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից։

Նոր աղբամանները դրվում են նույն տեղում, որտեղ նախկինում «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբամաններն էին։ Տարածքից սակայն չեն հեռացվել «Սանիթեք» ընկերության աղբամանները․ դրանք կամ մնացել են նոր աղբամանների հետնամասում, կամ «պառկեցրած են» ասֆալտին։

Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ «Սանիթեք» ընկերության աղբամանները շրջված են թողնում, որ քաղաքացիները դրանցում աղբ չլցնեն, ընկերությունն էլ աղբամանները հեռացնի տարածքից։

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ «Սանիթեք» ընկերությանն առաջարկել են լավ վիճակում գտնվող աղբամանները տեղափոխել և տեղադրել կոտրվածների փոխարեն, սակայն մինչ օրս որևէ գործընթաց չի եղել։ Այնինչ, ըստ քաղաքապետարանի, սեպտեմբերի 1-ից «Սանիթեքը» Երևանում աղբահանություն չի իրականացնում։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը պարբերաբար հայտնում է նոր տեղադրվելիք աղբամանների մասին։ Երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով տեղեկացրեց, որ աղբահանությունն իրականացնող 8 նոր աղբատար մեքենա է հասել Երևան, առաջիկայում էլ կլինեն նոր 4400 աղբամաններ և 20 նոր աղբատար ավտոմեքենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter