HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղերի զուգահեռ ներմուծման համակարգի կիրառման օրենսդրական խոչընդոտները կվերացվեն

Սպառողները հաճախ դժգոհություններ են հայտնում, որ Հայաստանում դեղերի գները մյուս երկրների համեմատ բարձր են:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ տնտեսվարողների մոտ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղերի բարձր գները պայմանավորված են ներմուծման բարձր գներով, քանի որ  հաճախ արտադրողները տարբեր երկրներին նույն արտադրանքը տրամադրում են տարբեր գներով: Խնդրի լուծում կարող է լինել զուգահեռ ներմուծման համակարգը, որը ներկայումս լիաժեք չի գործում: Այս մասին տեղեկացնում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

Արդյունքում՝ մուտքի խոչընդոտներ են ստեղծվում ինչպես ԵԱՏՄ տարածքից (մասնավորապես` Ռուսաստանից), այնպես էլ երրորդ երկրներից էժան ճանապարհով դեղերի ներմուծման համար:

Պատճառն այն է, որ ՀՀ-ում զուգահեռ ներմուծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ներմուծվող և գրանցված դեղերի միմյանց 100%-ով համապատասխանելը: Մինչդեռ միջազգային պրակտիկայում դեղերի զուգահեռ ներմուծումը թույլատրվում է նաև այն դեպքում, երբ գրանցված և ներմուծվող դեղերի միջև առկա տարբերությունները չեն ազդում դրանց անվտանգության և արդյունավետության վրա: Արդյունքում՝ Հանձնաժողովի կողմից մշակվել և առաջարկվել է իրականացնել մի շարք փոփոխություններ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կբացառվեն զուգահեռ ներմուծվող դեղերի վրա դրված այն սահմանափակումները, որոնք չեն ազդում դրանց անվտանգության և արդյունավետության վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter