HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ավտոլվացման կետերից կատարված գողություններ են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության կայքից տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։

Ավտոլվացման կետի դրամապահոցներից գաղտնի հափշտակել էին 160․000 դրամ։ Բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց։ Ստացված օպերատիվ-տվյալների համաձայն՝ գողությունը կատարել էին Երևանում ապրող 16, 17 և 18-ամյա երիտասարդներ։ Նրանք հայտնաբերվեցին ու կասկածանքով ներկայացվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին նաև, որ երիտասարդները նմանատիպ գողություններ էլի են արել՝ Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում։ Միջոցառումները շարունակվում են դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter