HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա Վայն» գինիների ոսկե հաղթարշավը

«Թարիրի-ն է գինիների թագուհին, հայկական գինիների լավագույնը»,- հնչում է գերմանական միջազգային Grand International Wine Award MUNDUS VINI մրցանաբաշխության ընթացքում:

45 երկրի 170 գինու միջազգային փորձագետ շաբաթներ շարունակ համտեսել, գնահատել ու ընտրել են աշխարհի լավագույն գինիները: «Արմենիա Վայն»-ը պատվո հարթակի ոսկե մեդալակիրներից է:

24-րդ «Grand International Wine Award MUNDUS VINI» հեղինակավոր մրցույթում համաշխարհային բրենդների կողքին «Արմենիա Վայն» գինեգործարանի 2017-ի բերքահավաքի «Թարիրի» չոր սպիտակ գինին նվաճում է «Best of Show Armenia» ոսկե մեդալը: Հայկական սպիտակ գինին, ի դեմս Թարիրի գինու, առաջին անգամ  արժանանում է նման բարձր և հեղիանակավոր մրցանակի:

18 տարի առաջ Գերմանիայում հիմնադրված և համաշխարհային համբավ վայելող «MUNDUS VINI Summer Tasting 2019»-ում «Արմենիա Վայն» ընկերության հաղթարշավը չի սահմանափակվել միայն այս ոսկե հաղթանակով. Արծաթե մեդալ են նվաճել նաև 2017 թվականի բերքավաքի «Տակառ» Էքստրա բրյուտ վարդագույն  և «Տակառ» կարմիր անապակ գինիները: 

«Հայկական գինու առանձնահատկությունն այն է,  որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»,- մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի գնահատականը մեր ֆրանսիացի գինեգործին է փոխանցում գինու միջազգային ժյուրիներից ֆրանսիայի ներկայացուցիչը՝ հիացական խոսքեր ասելով «Թարիրի» գինու համար ու պատրաստակամություն հայտնում այցելել Հայաստան՝ «Արմենիա Վայն» գինեգործարան: 

«Արմենիա վայն-ում երազանքները իրականություն են դառնում... Մենք ունենք մրցանակներ միջազգային տարբեր մրցույթերից, սակայն հայկական սպիտակ գինին առաջին անգամ է արժանանում նման բարձր գնահատականի։ Մեծ հպարտությամբ ենք խոսում այս մասին, քանի որ մրցակցությունը թեժ էր. ներկայացված էին գինիներ ամբողջ աշխարհից»,- զրուցակցին է պատմում Ժան-Բատիստ Սուլան՝ Ֆրանսիայի Բորդո քաղաքից Արմենիա Վայն ընկերություն գլխավոր խորհրդատուն:

Հավաքված հյուրերին հետաքրքրում է, թե որն է «Թարիրի» գինու անվան գաղտնիքը, և ինչ է պատկերված դիմապիտակին: 

Գլխավոր գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը պատմում է. «Սուպեր պրեմիում դասի Թարիրի գինին ասես իրական ճանապարհորդություն լինի դեպի հայ գինեգործության ակունքները։ Հին ուրարտական սեպագրերը պատմում են Մենուա թագավորի դստեր՝ Թարիրիի շքեղ այգիների մասին։ Ասում են, ուրարտական թագավորությունում կար ավանդույթ, ըստ որի արքայադուստրերին և ապագա թագուհիներին նվիրում էին խաղողի այգիներ:Նրանք, ովքեր կծաղկեցնեին այգիները, կկարողանային նաև հոգ տանել իրենց ընտանիքի և ողջ թագավորության մասին»:

Ժան Բատիստ Սուլան շտապում է հավելել, որ այս գինին, իսկապես, յուրօրինակ է... պատրաստված է խաղողի սորտերի յուրահատուկ համադրությամբ՝ օգտագործվել է ֆրանսիական Շենեն, Ալիգոտե և հայկական Կանգուն խաղողի սորտերը, հնացվել է ֆրանսիական կաղնե տակառներում: 

«Գինիների այս հաղթանակը ոչ միայն մեր ընկերությանն են մեծ պատիվ բերում, այլ նաև գինեգործության դարերի պատմություն ունեցող մեր հայրենիքին՝ կրկին հետ վերադարձնելով «գինեգործության օրրան» վաղեմի հպարտ կոչումը»,- ամփոփեց Գրիգոր Ալեքսանյանը:

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter