HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Քարերից մեկը վնասել է Mercedes C մակնիշի ավտոմեքենայի անվադողը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 25-րդ կմ-ի մոտակա ժայռից ընկել է մոտ 20 քար (մոտ 2 խմ) և միակողմանի փակել ավտոճանապարհը: Դեպքի վայրում վնասված ավտոմեքենա չի հայտնաբերվել:

Փրկարարները հեռացրել են քարերը. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter