HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին:

ԱՀԿ գլխամասային և եվրոպական տարածաշրջանի գրասենյակների փորձագետների թիմն այցելել է Հայաստան՝ դեղերի շրջանառության կարգավորման համակարգի կառուցվածքն ուրվագծելու նպատակով: Կազմակերպությունն ունի դեղագործական կանոնակարգման հասունության գնահատման մեխանիզմ և երկներին շնորհում է մակարդակներ:

Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրներից մեկն է, որ ծրագրի արդյունքում կարող է ստանալ այդ մակարդակներից երրորդ աստիճանը, ինչը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում, կմեծացնի հետաքրքրությունը երկրի նկատմամբ և դեղագործության զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա:

Ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացման համար նախ հարկավոր է հասկանալ Հայաստանում բժշկական արտադրանքի ընդհանուր կարգավորման շրջանակը: Դրա հիմնական քայլերն են` օրենսդրությունը, կարգավորումը, կառավարումը և մոնիտորինգը:

Արսեն Թորոսյանը հաստատել է երկրի պատրաստակամությունը դեղագործական ապրանքատեսակների կանոնակարգման մակարդակը բարձրացնելու նախարարության հանձնառությունը և համապատասխան գերատեսչություններին հանձնարարել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ` հիմնվելով ԱՀԿ խորհուրդների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter