HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում անցկացվում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա համաժողով

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում է Ռազմական սպորտային միջազգային խորհրդի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ գնդապետ Շվեդենի գլխավորած պատվիրակությունը։ Պաշտպանության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում գնդապետ Շվեդենի և գլխավոր քարտուղար Մոմբի Կոյտան ներկայացրեցին ՌՍՄԽ-ի գործունեությունն ու նպատակները:

Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսով գործող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում, կազմակերպել տարբեր մրցություններ, որտեղ միմյանց կհանդիպեն տարբեր երկնրերի զինված ուժերի զինծառայողները, կմրցեն տարբեր մրցասպարեզներում առանց զենքի և ոչ մարտի դաշտում։ Նպատակներից մեկն էլ զինվորական և քաղաքացիական ապագա առաջնորդների համար ապահովել մշակութային իրազեկվածություն մյուս երկրերի վերաբերյալ, ինչը կնպաստի աշխարհում լարվածության նվազմանը։ «Որքան մարդիկ շատ են ճանաչում միմյանց, այնքան նվազում է հակամարտությունների հնարավորությունը»,- նշեց գնդապետ Շվեդենը: Յուրաքանչյուր տարի կազմակերպությունն անցկացնում է 20 առաջնություն, իսկ 4 տարին մեկ համաշխարհային խաղեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter