HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սանիթեք»-ի պարզաբանումը՝ օգոստոսին քաղաքապետարանի իրականացրած փոխանցումների վերաբերյալ

«Սանիթեք» ընկերությունը պարզաբանում է տարածել՝ կապված 2019թ.  օգոստոս ամսվա ընթացքում քաղաքապետարանի իրականացրած փոխանցումների վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ի պատասխան Երևանի քաղաքետարանի այն հայտարարության, որ վերջինիս կողմից «Սանիթեք» ընկերությանը ս.թ. օգոստոս ամսվա համար փոխանցվել է 165 միլիոն 340 հազար ՀՀ դրամ` տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանի կողմից ընեկրույթանը վճարումներ կատարվում են ամսական երկու անգամ` 1-ից 15-ը միջակայքի համար և 16-ից 31-ը:  Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն դրամ: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից  մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը:

Ելնելով առկա ֆինանսական ճգնաժամային իրավիճակից` ընկերությունն ի զորու չէ վճարելու աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը:

Եվս մեկ անգամ հայցում ենք մեր աշխատակիցների ներողամտությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter