HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դերծովակալ Մոնտգոմերին՝ ՊՆ-ում

Փետրվարի 14-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության և ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
 
Ողջունելով հյուրին`  ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և ՀՀ պաշտպանության նախարության միջև իրականացվող համագործակցության մակարդակը: Դերծովակալ Մարկ Մոնտգոմերին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Կոսովոյի և Աֆղանստանի  առաքելությունների ընթացքում ցուցաբերված և ցուցաբերվող աջակցության համար: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ վարժանքների կազմակերպմանը, ռազմակրթական ծրագրերին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այցի ընթացքում կայացել է նաև դերծովակալ Մ.Մոնտգոմերիի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս.Գալստյանի հետ: Քննարկվել են հայ խաղաղապահների միջազգային առաքելություններին մասնակցությանն առնչվող  հարցեր: Դերծովակալ Մ.Մոնտգոմերին այցելել է նաև ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter