HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանն Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչեց և համաներմամբ ազատ արձակեց

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մասնակի բավարարեց քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, «Չարբախցի Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատավճռի դեմ դատախազության բողոքը:

Դատարանը որոշեց Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք հասցնելուն դրդելու մեջ, դատապարտեց 4 տարի ազատազրկման:

Բանդուրյանի պատժին հաշվակցվեց 18.11.2016-ից մինչև 18. 12.18 թվականը երկու տարի մեկ ամիս նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը, և վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 1 տարի 11 ամիս ժամկետով: Բանդուրյանի նկատմամբ կիրառվեց համաներում, և նա ազատվեց նշանակված պատժից: Առաջին ատյանի դատավճիռը՝ մյուս ամբաստանյալների մասով թողնվեց անփոփոխ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, հիշեցնենք, 2018-ի դեկտեմբերի 18-ին հրապարկված դատավճռով, դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելուն դրդելու մեջ մեղադրվող Ալիկ Բանդուրյանին և նախապատրաստվող հանցագործության մասին իմանալու, բայց իրավապահներին չհայտնելու մեջ մեղադրվող Արմեն Գասպարյանին արդարացրել, իսկ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Մուշեղ Մուշեղյանի սպանության մեջ մեղադրվող Պետրոս Իսրայելյանի արարքը որակել էր առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնել, նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատել պատժի կրումից:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր դատավճիռն ու պահանջում էր երեք ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ըստ մեղադրանքի նրանց վերագրվող արարքներում ու Ալիկ Բանդուրյանին դատապարտել՝ 8, Պետրոս Իսրայելյանին՝ 14, Արմեն Գասպարյանին՝ 1,5 տարվա ազատազրկման:

Բողոք էր ներկայացրել նաև Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին, որը մերժվեց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում սպանված Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել:

Ապա, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը, նրա մտերիմ Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով, սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև Գևորգ Ավետիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter