
Հորդորակ hայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Լեզվի կոմիտեն նոր հորդորակ է ներկայացրել hայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին, որը ներկայացնում ենք ստորև
Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում:
Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ հորդորելով գործածել դրանք և լավ օրինակ ծառայել այլոց:
- ամնիստիա - համաներում
- բիզնեսմեն - գործարար
- բորդ – խորհուրդ (կառավարման, հոգաբարձուների, տնօրենների)
- դիագնոզ - 1. ախտորոշում, 2. (փխբ.) եզրահանգում
- դոմինանտ - գերիշխող, իշխող, տիրապետող
- ենոտ - ջրարջ
- էկզեմպլյար - նմուշ
- էֆեկտիվ - արդյունավետ
- իլյուզիա - պատրանք
- կոմֆորտ – 1. հարմարավետություն, 2. հարմարավետ
- կոնսուլտացիա - խորհրդատվություն
- կոնֆլիկտ - հակամարտություն, բախում, ընդհարում
- կոնֆրոնտացիա - առճակատում
- միֆ - առասպել
- մոնիթորինգ / մոնիտորինգ – մշտադիտարկում, դիտանց
- մոնումենտալ - 1. կոթողային, 2. հսկայական, վիթխարի, 3. հոյակերտ, փառահեղ
- նյուանս - նրբերանգ
- նոստալգիա - 1. կարոտ, կարոտախտ, 2. հայրենաբաղձություն
- պանիկա - խուճապ
- պարկինգ / փարքինգ – 1. կայանատեղ, կայանատեղի, 2. կայանելը, կայանում
- պրոյեկտ - նախագիծ, ծրագիր
- պրոպագանդա - քարոզչություն
- պրովոկացիա - սադրանք
- ջիմ – մարզասրահ
- սթաֆ – աշխատակազմ, անձնակազմ
- ստեպլեր - կարիչ
- վիզուալ - տեսողական
- տրանսֆորմացիա - 1. փոխակերպություն, փոխակերպում, 2. ձևափոխություն
- ցիտատ – մեջբերում
- ֆորմալ - 1. ձևային, 2. պաշտոնական, ձևական
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել