HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանում շարունակվում են Զարեհ Սինանյանի հանդիպումները

Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Օբնինսկ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպել էր տեղի «Արաքս» կրթամշակութային կենտրոնը: Այս մասին հաղորդում է հանձնակատարի գրասենյակը:

Կենտրոնի տնօրեն Հովիկ Հովակիմյանը ներկայացրեց «Արաքս»-ի գործունեությունը, դպրոցի առօրյան և առկա խնդիրները: Այնուհետև համայնքային ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին հարցեր ուղղեցին: Առկա էին դժգոհություններ Հայաստանից սփյուռքի դպրոցներին դասագրքերի առաքման ծրագրից, դասագրքերի բովանդակությունից և մատուցվող խրթին նյութերից, որոնք սփյուռքում ապրող երեխաների համար չեն կարող արդյունավետ լինել: Համահայկական խաղերի մասին տեղեկատվություն համայնքը շատ ուշ է ստացել և չի կարողացել մասնակցել: Զարեհ Սինանյանը նշեց՝ այսուհետ սփյուռքին առնչվող ծրագրերի, հավաքների և նախագծերի մասին ցանկացած տեղեկատվություն նախօրոք կտրամադրվի համայնքներին և կտարածվի նաև գրասենյակի կողմից: 

Հարցեր հնչեցին նաև հայրենադարձության վերաբերյալ: Այնուհետև Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ քաղաքի ղեկավարության հետ՝ ի դեմս փոխքաղաքապետներ Կարինա Բաշկատովայի և Տատյանա Պոպովայի: Վերջիններս ընդգծեցին. «Հայ համայնքի միջոցով ենք մենք ճանաչել փոքրիկ Հայաստանը, որտեղ ապրում է մի ուժեղ և հիասքանչ, Ռուաստանին հարազատ ժողովուրդ»: Նրանք հատկապես կարևորեցին, որ հայ համայնքն ակտիվ ներգրավված է քաղաքային կյանքին, բոլոր նախագծերին, սոցիալապես և տնտեսապես ապահովված է: Քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ըստ հաղորդագրության՝ օրվա ավարտին Զարեհ Սինանյանը հանդիպեց նաև Repat Armenia հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամների հետ: Հանդիպումը վարում էր հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը: Ներկա էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողոնյանը: Հնչեցված հարցերը հիմնականում վերաբերում էին գրասենյակի դերին ու կարգավիճակին, սփյուռքի կրթական խնդիրներին, հայրենադարձությանը և հետագա համագործակցությանը: Գլխավոր հանձնակատարը նշեց, որ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են սփյուռքին, համակարգվելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter