HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլին Գյումրիում կանցկացվի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

Ապրիլի 10-ից 19 Գյումրիում կանցկացվի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 4-րդ մրցույթ-փառատոնը, որի նպատակն է խթանել դասական արվեստի հանրայնացումը՝ հայ և արտերկրի երաժիշտ-կատարողների միջև ստեղծելով փոխհամագործակցության հարթակ:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ մրցույթ-փառատոնի շրջանակներում կանցկացվեն երաժիշտ-կատարողների միջազգային 4-րդ մրցույթը (ապրիլի 11-14), երիտասարդ կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթը (ապրիլի 13-14), «Հայաստանը և համաշխարհային մշակույթը» թեմայով միջազգային 6-րդ գիտաժողովը (ապրիլի 11-13), համերգներ և վարպետության դասեր հայ և օտարերկրյա անվանի երաժիշտների մասնակցությամբ:

«Վերածնունդը» կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter